Գիտնականները հսկայական սև անցք են հայտնաբերել

21:30 • 24.03.17

Գիտնականների միջազգային խումբը կարողացել է գերզանգվածային սև անցք է հայտնաբերել, որը դուրս է մղվել իր սեփական գալակտիկայից:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Վկայակոչելով ՆԱՍԱ-ի հայտարարությունը, սև անցքի զանգվածը արևի զանգվածը գերազանցում է միլիարդ անգամ: Միևնույն ժամանակ նշվում է, որ այն իր գալակտիկայից հեռանում 7.6 մլն կմ/վայրկյան արագությամբ:

Սև անցքի տեղաշարժման արագությունն այնքան մեծ է, որ թույլ է տալիս Լուսնից մինչև Երկիրն ընկած տարածությունն անցնել 3 րոպեում:

Ներկա պահին սև անցքը գալակտիկայի կենտրոնից գտնվում է ավելի քան 35 000 լուսային տարի հեռավորությամբ: Աստղագետների կանխատեսումներով` այն գալակտիկայից հեռանում է ձգողականության  հզոր ալիքների պատճառով:

Գիտնականները ենթադրում են, որ երբ այն ամբողջությամբ հեռանա գալակտիկայից, երկար ժամանակ կթափառի միջմոլորակային տարածությունում:

 

 

Գիտնականները հսկայական սև անցք են հայտնաբերել