Ռուսաստանում դադարեցվել է «Եհովայի վկաների» գործունեությունը

10:05 • 24.03.17

Ռուսաստանում դադարեցվել է «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կրոնական կազմակերպության գործունեությունը: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արդարադատության նախարարության կայքը:


Արդարադատության նախարարությունը կազմակերպությունն ընդգրկել է հասարակական և կրոնական միությունների ցանկում, որոնց գործունեությունը դադարեցված է «ծայրահեղական գործունեության իրականացման առնչությամբ»:


Ռուսաստանում կազմակերպության հետագա աշխատանքի մասին վերջնական որոշումը պետք է ընդունի Գերագույն դատարանը՝ ապրիլի 5-ին:


Մարտի 17-ին Արդարադատության նախարարությունը Գերագույն դատարան հայց էր ուղարկել՝ պահանջելով կազմակերպությունը ճանաչել ծայրահեղական և արգելել դրա գործունեությունը երկրում: