Twitter-ը մտադիր է վճարովի բաժանորդագրություն սահմանել
Ամերիկյան Twitter սոցկայքը մտադիր է դիմել աննախադեպ քայլի ու վճարովի բաժանորդագրություն սահմանել՝ նախատեսված ակտիվ օգտատերերի, հայտնի ընկերությունների ու լրատվամիջոցների համար:
Ինչպես նշում է The Verge-ը, վճարովի ծառայությունը կապված կլինի միանգամից մի քանի միկրոբլոգի հետ աշխատելու հնարավորություն տվող TweetDeck հավելվածի հետ:
Ընկերության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ ծառայությունը դեռևս պատրաստ չէ, այն մշակման փուլում է: Գործարկվելուց հետո այն հնարավորություն կտա ավելի արագ ծանոթանալ Twitter-ում տարածվող նորություններին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆինանսական ցուցանիշների անկման ֆոնին վճարովի բաժանորդագրությունը Twitter-ի համար կդառնա գումար վաստակելու նոր աղբյուր:










