Ford-ը մեքենայի առաստաղին գտնվող նոր անվտանգության բարձիկ է արտոնագրել

01:36 • 25.03.17

Ford ընկերությունն անվտանգության բարձիկների տեխնոլոգիա է արտոնագրել, որը կօգնի փրկվել ավտոմեքենայի շրջվելու դեպքում:


Ինչպես հաղորդում է Motor.ru-ն` անվտանգության բարձիկը նախատեսվում է տեղակայել սրահի առաստաղին: Ըստ կառուցվածքի` բարձիկը տեղակայված է լինելու առաստաղի կաշեպատ մասի և տանիքի միջև, որը կփչվի մեքենայի կողաշրջվելու պարագայում:


Այն հավելյալ պաշտպանիչ շերտ կհանդիսաան ուղևորների համար` կանխելով գլուխով հարվածը կոշտ մակերեսին:


Արտոնագրում նշվում է, որ այս համակարգը կարող է ներմուծվել արդեն իսկ թողարկված մեքենաներում` առանց լուրջ լառուցվածքային փոփոխությունների:


Ընկերությունը չի նշում, թե երբ այս տեխնոլոգիան հասանելի կլինի մեքենաներում:

  

Ford-ը մեքենայի առաստաղին գտնվող նոր անվտանգության բարձիկ է արտոնագրել