ԱՄՆ-ում նոր տրանսպորտային միջոց է ստեղծվել` հեծանիվի և էլեկտրամեքենայի համադրությամբ (տեսանյութ)
Tech Insider-ը ներկայացրել է տրանսպորտային միջոցներում տեխնոլոգիական նորարարությունների կիրառման հերթական տարբերակը:
Խոսքը ELF անվանումն ստացած տրանսպորտային միջոցի մասին, որը հեծանիվի և էլեկտրամեքենայի համադրությունն է: Այն աշխատում է ոտնակներով վարելու և արևի օգնությամբ:
Էլեկտրական շարժիչն օգնում է արագություն հավաքել, երբ դրա կարիքը կա: Օրենքի տեսանկյունից` այն հեծանիվ է համարվում: Այն նախագծված է մինչև 48 կմ/ժամ արագությամբ երթևեկելու համար:
Տրանսպորտային միջոցի մարտկոցն ամբողջությամբ վերալիցքավորվում է 4 ժամում սովորական վարդակի օգնությամբ: Ամերիկյան ընկերության ստեղծած միջոցի արժեքը կազմում է 7000 դոլար:
Տեսանյութը՝ այստեղ։












