Գիտնականները հայտնել են Լուսնի վրա ստորգետնյա թունելների հայտնաբերման մասին

11:53 • 27.03.17

ԱՄՆ Տեխաս նահանգում կայացել է Lunar and Planetary Science 48-րդ գիտաժողովը, որի շրջանակում հայտարարվել է Երկրի բնական արբանյակի վրա ստորգետնյա թունելների գոյության մասին:


Ուշագրավ բացահայտումն արել են ճապոնացի գիտնականները, որոնց կարծիքով՝ թունելներն ապագայում կարող են ապաստան լինել առաջին մարդկային բնակավայրերի ու գիտակայանների հիմնման համար:


Ճապոնական Kaguya սարքի միջոցով անցկացված հետազոտության արդյունքները վկայում են, որ ստորգետնյա թունելները ձգվում են մի քանի կիլոմետր:


Աղբյուրը մանրամասնում է, որ մասնագետները նման եզրակացության են հանգել Մարիուս Հիլզ բարձրավանդակի վրա դեռևս 2009թ. հայտնաբերված խոշոր անցքի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո:

Գիտնականները հայտնել են Լուսնի վրա ստորգետնյա թունելների հայտնաբերման մասին