«Խենթ» նախագիծ. ամերիկյան ճարտարապետական ընկերությունը ցանկանում է երկնաքարից կախված երկնաքեր կառուցել (լուսանկարներ)

17:30 • 28.03.17

Նյու Յորքում գործող Clouds Architecture Office ճարտարապետական ընկերությունը ներկայացրել է հավակնոտ նախագիծ, որն առաջարկում է աշխարհում առաջին անգամ երկնաքարից կախված երկնաքեր կառուցել:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, ըստ նախագծի՝ Analemma Tower կոչվող երկնաքերից հնարավոր կլինի Երկիր հասնել միայն պարաշյուտի միջոցով:


Ըստ մասնագետների մտահղացման՝ երկնաքարն անընդհատ շարժման մեջ է լինելու ու, բնականաբար, իր հետ տեղաշարժելու է նաև երկնաքերը՝ թույլ տալով ներսում գտնվողներին տեղափոխվել մեկ այլ վայր:


Աղբյուրը մանրամասնում է, որ Analemma Tower-ը կախված կլինի Երկրի ուղեծրով շարժվող երկնաքարից:


Նշվում է, որ կառույցը բաղկացած կլինի մի քանի հատվածից, որտեղ կգործեն ռեստորաններ, հյուրանոց, կրոնական հաստատություններ, խանութներ, ձմեռային այգիներ և այլն: Բացի այդ, դրա վրա արևային էներգիայի կլանիչներ կտեղադրվեն, որոնք կկուտակեն ստացված էներգիան:


Թե որքանով է այս նախագիծն իրականանալի՝ ցույց կտա ժամանակը։

 

 The orbital path would swing the tower in a figure eight pattern between the northern and southern hemispheres each day, taking residents on a tour through different parts of the work, including New York City (pictured) - all in just a 24 hour orbital cycle.

The design will use a system called the Universal Orbital Support System (UOSS), which attaches a high strength cable to an asteroid that is lowered to Earth and attached to the tower  Since this new tower typology is suspended in the air, it can be constructed anywhere in the world and transported to its final location

The proposed orbit is calibrated so the slowest part of the towers trajectory also occurs over New York City (pictured)

It seems that Cloud Architecture Office is not just developing a massive skyscraper, but is also designing a floating city. It will be setup into sections, each with a designated purpose

 

 

 

«Խենթ» նախագիծ. ամերիկյան ճարտարապետական ընկերությունը ցանկանում է երկնաքարից կախված երկնաքեր կառուցել (լուսանկարներ)