Mercedes-Benz-ն ընտրել է սեփական արտադրության լավագույն կոնցեպտները (լուսանկարներ, տեսանյութ)
Գերմանական հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունն ընտրել է սեփական արտադրության լավագույն 5 կոնցեպտուալ մոդելները, որոնք ի մի է բերել մի տեսանյութում:
Ըստ այդմ՝ 5-րդ տեղում է 2013թ. ներկայացված AMG Vision Gran Turismo-ն, որին նախորդում են Ener-G-Force ամենագնացն ու 6 մ երկարությամբ Vision Mercedes-Maybach 6 կուպեն: Ի դեպ, վերջինի շարժիչի հզորությունը հասնում է 750 ձիաուժի:
Երկրորդ հորիզոնականում է EQ քրոսովերը, որի սերիական տարբերակը ներկայացվելու է շուտով:
Մինչդեռ լավագույն կոնցեպտի կոչմանն է արժանացել Mercedes-AMG GT Concept-ը, որի սերիական տարբերակը լինելու է Porsche Panamera-ի ապագա մրցակիցը:
AMG Vision Gran Turismo

Ener-G-Force

Vision Mercedes-Maybach 6

EQ

Mercedes-AMG GT Concept











