ԱՄՆ-ում ստեղծված ռոբոտ-քարագործը կսկսի աշխատել նաև Մեծ Բրիտանիայում (լուսանկարներ, տեսանյութ)

15:34 • 28.03.17

ԱՄՆ-ում Սեմ մականունով կիսաավտոմատ ռոբոտ է ստեղծվել, որը մեկ օրում ի վիճակի է 3 հազար աղյուս դնել: Սա 6 անգամ գերազանցում է միջին վիճակագրական շինարարի հնարավորություները: Շուտով այս ռոբոտներն ԱՄՆ-ից կբերվեն Մեծ Բրիտանիա:

The Daily Mail-ի հաղորդմամբ` բրիտանացի շինարարները մտավախություններ ունեն, որ ռոբոտների համատարած ներդրումը կհանգեցնի բանվորների զանգվածային կրճատումների:

Նշվում է, որ ռոբոտը բաղկացած է հոսքագծային ժապավենից, ձեռքի մանիպուլյատորից և պոմպից: Մեքենան աշխատեցնելու համար անհրաժեշտ է երկու մարդ. մեկը պետք է իրականացնի աղյուսների ներբեռնումը, մյուսը` հարթեցնի բետոնային լուծույթը:

Կայքը գրում է, որ ռոբոտը չի ուշանում աշխատանքից, կարող է աշխատել ամբողջ օրն առանց ընդմիջումների, իսկ նրա աշխատանքի արդյունքը չի զիջում փորձառու քարագործի աշխատանքի որակին:

Հայտնի է, որ Սեմը ստեղծվել է ավելի քան 2 տարի առաջ Նյու Յորքում: Այդ ընթացքում նա հասցրել է հարյուրավոր շինարարներ փոխարինել ԱՄՆ-ի տարբեր մասերում:

 

 

 

 

  

 

ԱՄՆ-ում ստեղծված ռոբոտ-քարագործը կսկսի աշխատել նաև Մեծ Բրիտանիայում (լուսանկարներ, տեսանյութ)