Չինաստանում շուրջ կես հազարամյակ պառկած մումիայի դամբարան են գտել
Չինաստանում հայտնաբերվել է 2 հախճապակե դագաղներով հին մարմարյա դամբարան: Այն գտել են Հենյան նահանգի շինհրպարակներից մեկում, փոխանցում է RT-ն:
Հնէագետները դամբարանում 2 մումիա են հայտնաբերել՝ տղամարդու և կնոջ: Մումիաներն այնտեղ պառկած են եղել ավելի քան կես հազարամյակ, սակայն գիտնականների կարծիքով, լավ են պահպանվել:
Հնէագետները ենթադրում են, թե գտել են Գու Ցզոյի և նրա կնոջ մնացորդները:










