Դուբայն արհեստական ինտելեկտ կներդնի կառավարական հաստատություններում

11:05 • 28.03.17

Դուբայում արհեստական ինտելեկտի լաբորատորիան շուտով կսկսի մասնավոր սեկտորի և կառավարական մարմինների աշխատակիցների վերապատրաստումը՝ նրանց աշխատանքում ռոբոտներ ներդնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Լաբորատորիան բացվել է երկուշաբթի և արդեն ապրիլին կսկսի վերապատրաստել 200 մարդու: Այն նաև մշտապես բաց կլինի գիտնականների, ուսանողների և բոլոր ցանկացողների համար:


«Առաջ շարժվելու համար մենք պետք է վերանայենք կառավարության աշխատանքը և արհեստական ինտելեկտ ներդնենք մեր ծառայություններում: Մենք այլ ընտրություն չունենք, քան ընդունել այդ տեխնոլոգիան: Մենք ցանկանում ենք փոխարինել զանգերի կենտրոնները և օգնել ծնողներին ընտրել երեխաների համար դպրոցները կոգնիտիվ հաշվարկների օգնությամբ»,- հայտարարել է Դուբայի Smart Dubai Office ղեկավար Աիշա բին Բուտի բին Բիշրը:


Ծրագրի ստեղծողների կարծիքով՝ այդ հաստատությունների աշխատանքում նոր տեխնոլոգիաների ներդրումը զգալիորեն կհեշտացնի այն:

Դուբայն արհեստական ինտելեկտ կներդնի կառավարական հաստատություններում