Ավստրալիայում հայտնաբերվել է դինոզավրի ամենամեծ ոտնահետքը
Հնէաբաններն Ավստրալիայի արևմտյան հատվածում հայտնաբերել են 21 տարբեր տեսակի դինոզավրերի խոշոր ոտնահետքեր, որոնցից ամենամեծն ունի 1.7 մ տրամագիծ ու իր տեսակի մեջ համարվում է աշխարհում ամենամեծը:
Ինչպես նշում է The Guardian-ը, ոտնահետքերը պատկանում են խոտակեր դինոզավրերին: Քուինսլենդի համալսարանի հնէաբան Սթիվ Սելիսբերին մանրամասնել է, որ ոտնահետքերը թողած դինոզավրերն ունեցել են 5.3-5.5 մ բարձրություն, շատ երկար պարանոց ու պոչ: Դրանք, հավանաբար, ապրել են 130 մլն տարի առաջ:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ նախքան այս դինոզավրի ամենամեծ ոտնահետքը հայտնաբերվել էր Մոնղոլիայի տարածքում: Այն ուներ 106 սմ տրամագիծ:











