Microsoft-ը նախքան պաշտոնական թողարկումը հասանելի է դարձրել Windows-ի նոր տարբերակը
Microsoft ընկերությունն իր սերվերներում տեղադրել է Windows 10 Creators Update օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որը հնարավոր է ներբեռնել նախքան պաշտոնական ներկայացումը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Creators Update-ը տեղադրելու համար անհրաժեշտ է ներբռնել համակարգի անհրաժեշտ տարբերակի ISO-ֆայլը և գործարկել setup.exe-ն, որի օգնությամբ կարելի է ամբողջությամբ տեղադրել օպերացիոն համակարգը:
Թարմացումը սերվերում հայտնվել է 15063 անվանման ներքո, որն էլ հանդիսանում է օպերացիոն համակարգի ավարտուն տարբերակը: Այժմ այն հասանելի է Insider ծրագրի մասնակիցների համար: Բոլոր օգտատերերին այն հասանելի կդառնա ապրիլի 11-ին:










