«Հրեշ-բեռնատարն» առաջին անգամ սալտո է իրականացրել մրցելույթի ժամանակ (տեսանյութ)

23:48 • 28.03.17

Անցյալ հանգստյան օրերին Լաս Վեգասում կայացել է մեծ անիվներով «հրեշ-բեռնատարների» Freestyle մրցույթը, որի ժամանակ նման առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ սալտո է իրականացվել:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, 1500 ձիաուժ հզորությամբ մեքենայի ղեկին եղել է մրցարշավորդ Լի ՕʼԴոնելը, որին շատերը ճանաչում են «Խելագար գիտնական» մականունով:

Վարորդի խոսքով` առաջնամասով կատարված սալտոն մանրամասնորեն ծրագրված հնարք էր, որը նա իր թիմի հետ միասին մշակել է երկար ժամանակ: Արդյունքում նա հաղթող է ճանաչվել Monster Jam XVIII մրցաշարում` 10 հնարավորից ստանալով 9.35 միավոր։

 

 

 

«Հրեշ-բեռնատարն» առաջին անգամ սալտո է իրականացրել մրցելույթի ժամանակ (տեսանյութ)