Իլոն Մասկը պատրաստվում է նոր տեխնոլոգիաների միջոցով միացնել ուղեղը և համակարգիչը. The Wall Street Journal
Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը հիմնել է Neuralink անվանումով նոր ընկերություն, որը մշակում է տեխնոլոգիաներ, որոնք կկարողանան միացնել մարդու ուղեղը և համակարգիչը: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Թերթի աղբյուրների տվյալներով՝ ընկերությունն ուսումնասիրում է հատուկ «նեյրոնային ժանյակի» տեխնոլոգիան, որը թույլ կտա մարդկանց հաղորդագրություններ փոխանցել համակարգչին անմիջականորեն՝ առանց ֆիզիկական ինտերֆեյսի:
Տեխնոլոգիան ենթադրում է ուղեղի մեջ էլեկտրոդների իմպլանտացիա: Այդկերպ՝ մարդիկ կկարողանան վերբեռնել և ներբեռնել իրենց մտքերը համակարգչից, գրում է թերթը:
Նշվում է, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել ապագայում հիշողությունը բարելավելու և մարդկանց լրացուցիչ արհեստական ինտելեկտ տալու համար:










