Bugatti Veyron. աշխարհի ամենաարագընթաց ոստիկանական մեքենան պատկանում է Դուբայի ոստիկանությանը

15:22 • 28.03.17

Դուբայի ոստիկանությունը ստացել է հեղինակավոր Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիրն առ այն, որ աշխարհում ամենաարագընթաց ոստիկանական մեքենան քաղաքին է պատկանում:


Ինչպես նշում է Al Arabiya-ն, խոսքը վերաբերում է Bugatti Veyron սուպերքարին, որը համալրել է Դուբայի ոստիկանության՝ 14 լյուքս դասի փոխադրամիջոցից բաղկացած ավտոպարկը:


Աղբյուրը մանրամասնում է, որ 1.6 մլն դոլար արժողությամբ Bugatti Veyron-ը զարգացնում է առավելագույնը 407 կմ/ժ արագություն: Այն ունի 1.000 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.5 վայրկյանում:


Նշվում է, որ նախքան այս Գինեսի ռեկորդակիր էր համարվում իտալական ոստիկանությանը պատկանող Gallardo LP560-4 մեքենան, որն առավելագույնը 370 կմ/ժ արագություն էր զարգացնում:

 

 

 Image result for bugatti in dubai police

Bugatti Veyron. աշխարհի ամենաարագընթաց ոստիկանական մեքենան պատկանում է Դուբայի ոստիկանությանը