Համացանցում են հայտնվել «Պուտինի նոր լիմուզինի» փորձարկման լուսանկարները (ֆոտոշարք)
Motor1 պորտալը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համար ստեղծված նոր լիմուզինի փորձարկման վայրում արված առաջին լուսանկարները:
Նշվում է, որ ռուսական արտադրության մեքենայի փորձարկումներն իրականացվել են Շվեդիայում:
Լուսանկարներից երևում է, որ այն դրսից պատված է քողարկիչ կպչուն ժապավենով, որպեսզի ժամանակից շուտ մեքենայի արտաքին դիզայնի մասին ոչինչ հայտնի չդառնա:
Ոլորտի մասնագետների կարծիքով՝ «Պուտինի լիմուզինը» ինչ-որ բանով հիշեցնում է Rolls-Royce և Bentley մեքենաները: Բացի այդ, նրանք նշել են, որ մեքենան կարող է համալրված լինել V12 տուրբոշարժիչով:














