Audi-ն բացահայտել է խաղալիք մեքենաների միջոցով գովազդ նկարահանելու գաղտնիքը (տեսանյութ)

16:28 • 29.03.17

Մեքսիկացի լուսանկարիչ և Audi ընկերության դիզայներ Ֆելիքս Էրնանդեսը բացահայտել է Audi Q2-ի գովազդի ստեղծման գաղտնիքը:


Հայտնի է, որ գովազդի նկարահանման ընթացքում օգտագործվել են ավտոմեքենայի խաղալիք մոդելները: Գործընթացի դետալները ցուցադրող տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Hernandez Dreamphography ալիքում:

Գովազդի գաղտնիքը բացահայտող տեսահոլովակում Էրնանդեսը երեք տեղանք է նախապատրաստում. քաղաքային փողոց՝ հղկաթղթից, անապատ՝ ցեմենտից և ջրից, և Դուբայի ջրանցքը: Վերջին տեղանքը ստեղծելու համար դիզայները ստիպված է եղել այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ` գովազդի ֆոնը լուսանկարելու համար:

«Սա շատ աշխատատար և ժամանակատար գործընթաց է, որը մեծ ուշադրություն է պահանջում դետալների հանդեպ: Սակայն արդյունքն ամեն ինչ ասում է: Երևակայությունը սահմաններ չունի. սահմանափակումները մեր ներսում են», - պատմել է Էրնանդեսը Audi Magazine-ին:

 

 

Audi-ն բացահայտել է խաղալիք մեքենաների միջոցով գովազդ նկարահանելու գաղտնիքը (տեսանյութ)