Ապրիլի 1-ին Երկրին հսկայական գիսաստղ կմոտենա

23:27 • 29.03.17

Ապրիլին Երկրին է մոտենալու Թաթլ-Ջակոբինի-Կրեսակի անվան հսկայական գիստատղը: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Մոսկովյան պլանետարիումի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` վերոնշյալ գիսաստղը Մոսկվայի երկնքում հնարավոր կլինի տեսնել ապրիլի 1-ի գիշերը, երբ այն հնարավորինս մոտ կլինի Երկրին: Մեր մոլորակից հեռավորությունը կկազմի 21 մլն 231152 կմ:

Արևից ամենամոտ հեռավորության վրա գիսաստղը կգտնվի ապրիլի 13-ին: Այդ ժամանակ գիսաստղի պոչն ամենավառը կլինի:

 

 

 

 

Ապրիլի 1-ին Երկրին հսկայական գիսաստղ կմոտենա