ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչ տեսք ունի ավերիչ «Դեբի» ցիկլոնը տիեզերքից (տեսանյութ, լուսանկարներ)
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը հրապարակել է Ավստրալիայի հյուսիս-արևմտյան ափը գրոհած «Դեբի» ավերիչ ցիկլոնի տեսանյութը, որն արվել է Միջազգային տիեզերակայանից:
Ինչպես նշում է ria.ru-ն, ցիկլոնի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 260 կմ/ժ-ի:
Ավստրալիայի իշխանությունների փոխանցմամբ՝ հզոր փոթորկի պատճառով առավելապես տուժել է Քուինսլենդ նահանգը, որտեղ խոշոր սողանքներ են տեղի ունեցել, 30.000-ից ավելի մարդ ստիպված է եղել տարհանվել:
Մինչդեռ Reuters գործակալությունն ընդգրկուն ֆոտոշարքով ցույց է տվել «Դեբի»-ի թողած ավերիչ հետևանքներն Ավստրալիայի տարբեր հատվածներում:










