Համացանցում գաղտնազերծվել է նոր Mercedes-Benz S-Class-ը (լուսանկարներ)
Համացանցում հրապարակվել են թարմացված Mercedes-Benz S-Class սեդանի արտահոսած լուսանկարները, հայտնում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ նորույթի շնորհանդեսը կայանալու է կա՛մ Շանհայի, կա՛մ Նյու Յորքի միջազգային ավտոսրահում:
Լուսանկարներում մեքենան երևում է այնպես, ինչպես կա՝ առանց քողարկիչ թաղանթի: Դատելով ստորև ներկայացված կադրերից՝ նոր S-Class-ը նախկին մոդելից տարբերվում է և՛ արտաքնապես, և՛ ներքին սրահի դիզայներական, տեխնոլոգիական լուծումներով:
Ենթադրվում է, որ մեքենայում հնարավոր կլինի մուլտիմեդիական համակարգը կառավարել ձեռքերի շարժումների միջոցով:
Նորույթի առանձնահատկություններից մեկը կլինի ինքնակառավարման համակարգի առկայությունը:
Նոր S-Class-ը վաճառքում կհայտնվի տարեվերջին:















