Փարիզի օդանավակայանում մեքենաների կայանման ռոբոտ-համակարգ է գործարկվել

19:13 • 30.03.17

Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում ուղևորներն այլևս ստիպված չեն լինի մեքենայի համար տեղ փնտրել կայանատեղիում. դրանով կզբաղվի ռոբոտ-աշխատակիցը:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, մայրաքաղաքային օդանավակայանում ավտոմատ կայանման ծառայություն է գործարկվել: Օդանավակայան ժամանած ուղևորը պետք միայն իր մեքենան թողնի հատուկ գոտում, որից հետո այն կայանելու խնդիրը կլուծի ավտոմատ համակարգը:

100 տոկոսով էլեկտրական կայանող համակարգը տեղակայված է 2Еև 2F տերմինալների մոտակայքում: Որպեսզի տեղեկանա, թե որտեղ էլ կայանվելու իր մեքենան, ուղևորը պետք է նախապես տեղ ամրագրի, ինչն էլ հնարավոր է անել հեռակառավարման օգնությամբ:

 

 

 

 

 

Փարիզի օդանավակայանում մեքենաների կայանման ռոբոտ-համակարգ է գործարկվել