«ԱվտոՎԱԶ»-ն աջակողմյա ղեկով «Լադաներ» կթողարկի
Ռուսական «ԱվտոՎԱԶ» ավտոարտադրող ընկերությունն ուսումնասիրում է արտասահմանյան շուկաների համար աջ կողմում ղեկի տեղակայմամբ «Լադաների» թողարկման հնարավորությունը: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Նիկոլյա Մորին:
«Բաղադրիչների քսան տոկոսը մենք ներկրում ենք, և նպատակը նույնն է՝ վաճառել պատրաստի արտադրանքի մոտ քսան տոկոսն արտասահմանում»,- հայտարարել է Մորը:
«ԱվտոՎԱԶ»-ի ղեկավարը նշել է նաև, որ ավտոարտադրողի ծրագրերի համաձայն՝ յուրաքանչյուր հինգերորդ նոր «Լադան» մինչև 2022 թվականը կվաճառվի արտասահմանում:










