Lamborghini Huracan և BMW M3 մոդելները համեմատել են մրցավազքի արդյունքներով (տեսանյութ)

23:15 • 30.03.17

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ցուցադրվում է Lamborghini Huracan LP 580-2 սուպերքարի և BMW M3 կուպեի մրցավազքը: Ինչպես հայտնում է Motor.ru-ն, մրցող մեքենաները երկուսն էլ զինված են V10 շարժիչով:

Lamborghini Huracan LP 580-2  կուպեն սերիական մոդելի ետնաքարշակ համակարգով տարբերակն է: Մեքենան համալրված է 5.2 լիտր ծավալային, 10 մխոցային ատմոսֆերային շարժիչով, որը 580 ձիաուժ հզորություն է զարգացնում: Սուպերքարն առաջնաքարշակ համակարգով Huracan-ից թեթև է 33 կգ-ով և 100 կմ/ժամ արագությունը կարող է զարգացնել 3.4 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 318 կմ/ժամ:

Մրցավազքին մասնակցող BMW M3-ի թյունինգային տարբերակը համալրված է 5 լիտր աշխատանքային ծավալով V10 շարժիչով, որը 507 ձիաուժ հզորություն է զարգացնում:

 

 

Lamborghini Huracan և BMW M3 մոդելները համեմատել են մրցավազքի արդյունքներով (տեսանյութ)