Ford-ը 440, 000 մեքենա է հետ կանչել ԱՄՆ-ից և Կանադայից

03:55 • 30.03.17

Ford-ը հետ է կանչել 440 հազար մեքենա շարժիչի հավանական ինքնաբռնկման և դռան փականի թերության պատճառով, հաղորդում է CBC–ը։


Աշխարհահռչակ ընկերությունն ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչել Ford Escape, Ford Fiesta ST, Ford Fusion և Ford Transit Connect 230 հազար մեքենա՝ բոլորն էլ հավանական ինքնաբռնկման պատճառով, ինչպիսի 29 դեպք է արդեն եղել։


Հետ են կանչվել նաև 2013-2014 թթ․ թողարկված Ford Fiesta, Ford Fusion և Lincoln MKZ մոդելների 210 հազար մեքենա՝ դռան փականի թերության պատճառով։ Չնայած դրա հետ կապված նախադեպեր դեռևս չեն եղել:

Ford-ը 440, 000 մեքենա է հետ կանչել ԱՄՆ-ից և Կանադայից