Telegram-ում աուդիոզանգերի գործառույթ է ավելացել
Telegram մեսենջերում ձայնային զանգերի գործառույթ է ավելացել: Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` վկայակոչելով մեսենջերի պաշտոնական բլոգը, նոր գործառույթը հասանելի կլինի միայն iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների բջջային հավելվածներում:
Աուդիոզանգերն արդեն կարող են փորձարկել Արևմտյան Եվրոպայի բնակիչները: Մյուս օգտատերերը կկարողանան նոր ծառայությունից օգտվել առաջիկայում:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր զանգերը պաշտպանված կլինեն end-to-end գաղտնագրմամբ: Բացի այդ, նախատեսվում է զրուցակցի ինքնության հաստատման մեխանիզմ գործարկել` շփման անվտանգության բարձրացման նպատակով:










