Rolls-Royce-ը մեքենաների մշակման գործում ներգրավել է հայտնի երաժիշտներին (լուսանկարներ)

03:13 • 31.03.17

Rolls-Royce ընկերությունը ստեղծել է Wraith կուպեի հատուկ շարք, որը կոչվում է Inspired by British Music և բաղկացած է 9 ավտոմեքենաներից, որոնց մշակման գործում արտադրողին օգնել են բրիտանացի լեգենդար երաժիշտները, գրում է Motor.ru–ն։


Ավտոմեքենաներից երկուսը մշակվել են The Who խմբի ստեղծող Ռոջեր Դոլթրիի հետ։ Մի կուպեն նվիրված է երաժշտական կոլեկտիվին, իսկ մյուսը նրանց Tommy կոչվող ալբոմին։


Մեկ ուրիշ մեքենա Rolls-Royce–ի հետ մշակել է Ռեյ Դևիսը՝ The Kniks խմբի կիթառահարը։ Դրա կուպեի վրա Shangri-la և Drivin երգերի բառերն են՝  անձամբ Դևիսի ձեռագրով։


Wraith շարքից մեկ ուրիշ մեքենա էլ մշակվել է երգահան Ջայլզ Մարտինի՝ The Beatles լեգենդար ռոք խմբի պրոդյուսեր Ջորջ Մարտինի որդու օգնությամբ։


Մոտ ապագայում Rolls-Royce–ը կներկայացնի նաև Wraith-ի այլ մոդիֆիկացիաներ՝ ստեղծված Շիրլի Բեսսիի, Status Quo խմբի ղեկավար Ֆրենսիս Ռոսիի և The Rolling Stones-ի կիթառահար Ռոնի Վուդի օգնությամբ:

 

Rolls-Royce подключил музыкантов к разработке машинАвтопроизводитель сделает девять специальных купе Wraith. Фото 1Автопроизводитель сделает девять специальных купе Wraith. Фото 2Автопроизводитель сделает девять специальных купе Wraith. Фото 3

Rolls-Royce-ը մեքենաների մշակման գործում ներգրավել է հայտնի երաժիշտներին (լուսանկարներ)