Ամենաարագընթաց Kia-ն ավելի հզոր է դարձել (լուսանկարներ)

14:32 • 31.03.17

Հարավկորեական Kia մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է սեփական արտադրության ամենաարագընթաց մոդելի՝ Stinger-ի ավելի հզոր տարբերակը, որն այժմ 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.9 վայրկյանում, մինչդեռ ավելի վաղ հաղորդվել էր 5.1 վայրկյան ցուցանիշը:


Ինչպես նշում է motor.ru-ն, առավել հզոր մոդելի շնորհանդեսը կայացել է Սեուլի ավտոշոուի ժամանակ: Մինչդեռ ավելի վաղ՝ այս տարվա հունվարին, Kia Stinger-ը ներկայացվել էր Դետրոյթի ավտոշոուի շրջանակում: Այն ժամանակ էլ նշվել էր, որ մեքենան կարող է 100 կմ/ժ արագություն զարգացնել 5.1 վայրկյանում:

Նշվում է, որ մեքենան հասանելի կլինի մի քանի տարբերակով՝ այդ թվում 370 ձիաուժ հզորությամբ, 3.3լ աշխատանքային ծավալով 6 գլանանի երկտուրբո շարժիչով:

 

 

Ամենաարագընթաց Kia-ն ավելի հզոր է դարձել (լուսանկարներ)