Աշխարհի ամենատարեց կին տիեզերագնացը նոր ռեկորդ է սահմանել
Աշխարհի ամենատարեց ու փորձառու կին տիեզերագնացը՝ Փեգի Ուիթսոնը, նոր ռեկորդ է սահմանել տիեզերքում անցկացրած ժամանակի առումով:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի ներկայացուցիչն իր կարիերայի ընթացքում 8 անգամ բաց տիեզերք է դուրս եկել:
Երեկ 57-ամյա կինն իր գործընկերոջ՝ Շեյն Քիմբրոյի հետ բաց տիեզերք է դուրս եկել՝ Միջազգային տիեզերակայանը դրսից մասամբ նոր պաշտպանիչ պանելներով ծածկելու նպատակով:
Նշվում է, որ կնոջ առաքելությունը տևել է մոտ 6 ժամ: Ընդհանուր առմամբ, Ուիթսոնն իր կարիերայի ընթացքում բաց տիեզերքում անցկացրել է 53 ժամ, ինչը գերազանցում է նախկին ռեկորդակրի՝ Սունիթա Ուիլյամսի ցուցանիշը (50 ժամ, 40 րոպե):










