Jaguar-ը նոր շունչ է հաղորդել բոլոր ժամանակների ամենահայտնի սպորտքարերից մեկին (լուսանկարներ)
Jaguar հանրահայտ ավտոարտադրող ընկերությունը կներկայացնի վերանորոգված E-type մոդելը Reborn հավաքածուից։ Մեքենայի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլին Գերմանիայում Techno-Classica Essen ցուցահանդեսին, որի ընթացքում վաճառքի է դրվելու տասը կոլեկցիոն մեքենա, հայտնում է Motor.ru-ն։
Ենթադրվում է, որ դրանց գինը սկսվելու է 285 հազար ֆունտ սթեռլինգից։
Ավտոմեքենան վերանորոգվել է 1960-ականների գործարանային առանձնահատկություններին համահունչ։ «Մենք վերցրել ենք բոլոր ժամանակների ամենահայտնի սպորտքարերից մեկը ու դրան թարմ շունչ հաղորդել»,- հայտնել է Jaguar–ի ղեկավար Թիմ Հանիգը։













