Բրիտանացի դիզայներն առաջարկում է բուրգի տեսքով շքեղ զբոսանավ կառուցել (լուսանկարներ)

09:08 • 01.04.17

Առաջադեմ տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ու մեկը մյուսից հավակնոտ ինժեներական նախագծերի ժամանակաշրջանում ապագայի գերժամանակակից զբոսանավի սեփական տեսլականն է ներկայացրել լոնդոնաբնակ ճարտարապետ Ջոնաթան Շվինջը, որն առաջարկել է բրգաձև ջրային փոխադրամիջոց կառուցել:


Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, HYSWAS Tetrahedron Super Yacht անվանումը ստացած կոնցեպտն արտաքնապես նման է վերերկրային տիեզերանավի:


Դրա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ զբոսանավը կկարողանա հարկ եղած դեպքում վեր բարձրանալ ու կտրվել ջրի մակերևույթից: Նշվում է, որ այս գործառույթն առավել օգտակար կլինի եղանակային անբարենպաստ և ալեկոծվող ալիքների պայմաններում:

 

 

Բրիտանացի դիզայներն առաջարկում է բուրգի տեսքով շքեղ զբոսանավ կառուցել (լուսանկարներ)