Rolls Royce-ը ներկայացրել է ռոք երաժիշտների հետ համատեղ ստեղծված նոր մեքենաները (լուսանկարներ)

15:32 • 01.04.17

Բրիտանական հեղինակավոր Rolls Royce մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Inspired by British Music («Ներշնչված բրիտանական երաժշտությամբ») ավտոնախագիծը, որի շրջանակում ստեղծվել է հանրահայտ Wraith մոդելի 9 նոր տարբերակ:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, մեքենաների ստեղծման հարցում բրենդի հմուտ մասնագետները համագործակցել են բրիտանական ռոքի ամենաերևելի աստղերի հետ:

Ընդհանուր առմամբ, նախագծի իրականացման համար պահանջվել է 18 ամիս, որի ընթացքում ռոք աստղերը հանդիպել են Rolls Royce-ի դիզայներների հետ ու քննարկել մոդելների տեսքը:

Նշվում է, որ այս մեքենաների վաճառքից ստացված գումարն ուղղվելու է բարեգործությանը:
 

Rolls Royce Inspired by British Music (6)

Rolls Royce Inspired by British Music (1)

Rolls Royce Inspired by British Music (5) Rolls Royce Inspired by British Music (2)

Rolls Royce Inspired by British Music (3)

Rolls Royce Inspired by British Music (4)

Rolls Royce-ը ներկայացրել է ռոք երաժիշտների հետ համատեղ ստեղծված նոր մեքենաները (լուսանկարներ)