Boeing-ը կներկայացնի աշխարհում ամենամեծ պատուհաններով ինքնաթիռը
Ամերիկյան Boeing ավիաշինական ընկերությունը պատրաստվում է ներկայացնել օդանավի համար նախատեսված՝ աշխարհում ամենամեծ պատուհանը, որն առաջինը կօգտագործվի Boeing Business Jets օդանավում:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, SkyView Panoramic Window կոչվող նորույթը հնարավորություն կտա ուղևորներին լիարժեք վայելել ամպերից վար բացվող չքնաղ տեսարանները:
Օդանավի սովորական պատուհանից 3 անգամ ավելի լայն ու 40%-ով ավելի բարձր SkyView Panoramic Window-ն սկզբնական շրջանում կտեղադրվի միայն կորպորատիվ ինքնաթիռներում:
Ուշագրավ նորույթը կօգտագործվի 2018թ.-ից:










