Ցուկերբերգի կինն արժանացել է Visionary of the Year մրցանակին՝ բարեգործական գործունեության համար (լուսանկարներ)
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կինը՝ Պրիսցիլա Չանը, Կալիֆորնիայում արժանացել է 2017 թվականի Visionary of the Year մրցանակին, հայտնում է The Daily Mail-ը:
Մրցանակը երկրորդ երեխայով հղի Պրիսցիլա Չանին հանձնվել է հինգշաբթի:
Չանը, բեմ բարձրանալով, հայտարարել է, որ կնվիրաբերի մրցանակային գումարը բարեգործական ծրագրերին: Նա հեղինակավոր մրցանակին արժանացել է կրթության և բժշկական հետազոտությունների ոլորտում իր բարեգործական աշխատանքների համար: Չանը և նրա ամուսինը 120 միլիոն դոլար են նվիրաբերել Սան Ֆրանցիսկոյի հանրային դպրոցներին, ինչպես նաև 75 միլիոն դոլար՝ Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցին:
«Ես երախտապարտ եմ սստացածը վերադարձնելու հնարավորություն ունենալու համար»,- ասել է Չանը՝ ստանալով մրցանակը և 25 հազար դոլար գումարը: «Ես իմ գործունեությունը կնվիրեմ՝ փորձելու փոքր-ինչ ավելի լավը դարձնել Սան Ֆրանցիսկոն և աշխարհը»,- հավելել է նա:
The Daily Mail-ը գրում է, որ հեղինակավոր մրցանակը Չանը ստանում է Մարկ Ցուկերբերգի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորության մասին լուրերի ֆոնին:
















