8 առավելություն, որ Samsung Galaxy S8-ն ունի iPhone-ի նկատմամբ (լուսանկարներ)

15:35 • 02.04.17

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունն օրերս ներկայացրել է նոր Galaxy S8 սմարթֆոնը, որը համալրված է մի շարք տպավորիչ գործառույթներով ու համարվում է iPhone-ի գլխավոր մրցակիցը:


Business Insider-ն ուսումնասիրել է տեխնոլոգիական նորույթն ու պարզել այն առավելությունները, որ Galaxy S8-ն ունի iPhone-ի նկատմամբ:


1. 
S8-ն ունի աչքի ծիածանաթաղանթի սքաներ, որը կարող է օգտագործվել հեռախոսն ապակոդավորելու համար: Samsung-ի փոխանցմամբ՝ այն շատ ավելի ապահով է, քան iPhone-ի մատնահետքեր կարդացող զգայակը: 

 

1. There's an iris scanner that can be used to unlock the phone and access secure folders.

 

2. Դիմաճանաչողական նոր գործառույթը թույլ է տալիս ապակոդավորել հեռախոսը սելֆիի օգնությամբ: Դա, ի դեպ, ավելի արագ է, քան մատնահետքերի զգայակի և ծիածանաթաղանթի սքաների կիրառումը:

 

2. A new facial recognition feature lets you unlock the phone with a selfie.

 

3. S8-ն ունի 5.8 դյույմանոց, S8 Plus-ը՝ 6.2 դյույմանոց էկրան, մինչդեռ iPhone 7-ը՝ 4.7, իսկ iPhone 7 Plus-ը՝ 5.5 դյույմանոց էկրան:

 

3. More screen. The S8 has a 5.8-inch screen. The S8+ has a 6.2-inch screen.

 

4. Galaxy S8-ը հնարավոր է լիցքավորել անլար տարբերակով՝ հատուկ հարթակի վրա: Մինչդեռ iPhone-ը զուրկ է այս գործառույթից:

 

4. You can charge the Galaxy S8 with a wireless charging pad. There's also fast charging, which charges the S8 faster than normal.


5. S8-ին կարելի է միացնել սովորական ականջակալներ: Մինչդեռ iPhone 7-ում բացակայում է ականջակալների անցքը:

 

5. You can plug in standard headphones thanks to the headphone jack.

 

6. Samsung Pay-ը հնարավորություն է տալիս վճարումներ անել սովորական մագնիսական կրեդիտ քարտեր կարդացող սարքի միջոցով:

 

6. Samsung Pay can make payments on standard magnetic credit card readers.

 

7. S8-ը կարելի է կցել համակարգչին ու սմարթֆոնի օպերացիոն համակարգի հետ աշխատել համակարգչի մեծ էկրանի վրա:

 

9. You can attach the Galaxy S8 to a monitor, keyboard, and mouse with a special dock and run a desktop version of the smartphone's operating system on a normal computer.

 

8. Սմարթֆոնն ունի Bixby թվային օգնականը, որը լուսանկարում է ցանկացած իր ու նույնից գտնում համացանցում: Մինչդեռ iPhone-ի Siri ձայնային օգնականն այսքան զարգացած չէ:

 

10. Samsung's Bixby digital assistant lets you take photos of real-world objects and brings up relevant information like shopping links and nearby locations to visit.

8 առավելություն, որ Samsung Galaxy S8-ն ունի iPhone-ի նկատմամբ (լուսանկարներ)