«Փա՛ռք նախագահ Թրամփին». հաքերները կոտրել են NY Post-ի հավելվածն ու աջակցություն հայտնել ԱՄՆ նախագահին

11:11 • 02.04.17

Հաքերները կոտրել են New York Post ամերիկյան թերթի հավելվածն ու մի քանի push-ծանուցում ուղարկել, որոնց միջոցով արտահայտել են իրենց աջակցությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

«Փա՛ռք նախագահ Դոնալդ Թրամփին», - ասվում է հաղորդագրություններից մեկում:

Աղբյուրի հաղորդմամբ` թերթի ղեկավարությունը ներողություն է խնդրել ընթերցողներից` հայտնելով, որ ինչ-որ մեկը մուտք է գործել հավելված: Թերթի խմբագրությունը վերացնում է խոցելիությունները:

«Սիրտդ բացիր նրանց համար, ում չես հասկանում, և լսիր նրանց, ումից վախենում և ում վրա վերևից ես նայում», - գրել են հավելվածը կոտրած անձինք:

Նշվում է, որ հաքերները նաև մեջբերել են ամերիկյան Nirvana ռոք խմբի Come As You Are երգի տողերը. «Մի վռազիր, շտապիր, ընտրությունը քոնն է, մի ուշացիր…»:

«Փա՛ռք նախագահ Թրամփին». հաքերները կոտրել են NY Post-ի հավելվածն ու աջակցություն հայտնել ԱՄՆ նախագահին