Twitter-ը փոփոխել է 140 նիշով գրառումների քաղաքականությունը
Twitter սոցցանցում գրառման սկզբում այլ անձանց անուններ նշելն այլևս չի ազդի թվիթի տառաքանակի վրա:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, օգտատիրոջ անունը, ում նշում են գրառման ժամանակ, այսուհետ կերևա գրառման տեքստի վերևում, ոչ թե տեքստի մեջ:
Եթե գրառմամբ պատասխանում եք մի խումբ մարդկանց, տեքստի վերևի հատվածում կնշվի հաղորդագրությանը ներգրավված օգտատերերի թվաքանակը:
Թվիթների ծրագրավորողները նշում են, որ մշակումները դեռևս չեն ավարտվել և իրենք շարունակում են մտածել զրույցները սոցցանցում ավելի կատարելագործելու մասին:
Ընկերությունից նշում են, որ ներկա պահին սոցցանցի ծառայությունից օգտվում է 300 մլն մարդ, ամեն օր շուրջ կես մլրդ թվիթ է հրապարակվում:










