Boeing-ը ցուցադրել է մարսիական առաքելության կոնցեպտը (լուսանկարներ)
Ամերիկյան Boeing օդանավաշինական ընկերությունը ցուցադրել է տրանսպորտային համակարգերի կոնցեպտուալ նախագիծը, որոնց առաքելությունը մարդուն Լուսին և Մարս հասցնելն է: Այս մասին ասվում է The Register կայքում: Նախագծի լուսանկարները հրապարակվել են Boeing Defense-ի Twitter-ում:
Աղբյուրի հաղորդմամբ` Deep Space Gateway համակարգը, որը հավաքվել է լուսնի ուղեծրի վրա՝ գերծանր հրթիռի չորս անգամ արձակման արդյունքում, հնարավորություն կտա պլացդարմ ստեղծել տիեզերքի հետագա ուսումնասիրության համար, ինչպես նաև առևտրային և միջազգային նախագծերի իրականացման հիմք կդառնա:
Նշվում է, որ Deep Space Gateway-ի կազմում կարող է ներառվել Deep Space Transport տիեզերանավը, որը նախատեսված է մարդուն Մարս ուղարկելու համար: Deep Space Gateway-ը և Deep Space Transport-ը պլանավորվում է հագեցնել սեփական արևային էլեկտրական շարժիչներով, որոնք իրենց մեջ համադրում են իոնային ուժային կոնստրուկցիաների և արևային մարտկոցների հնարավորությունները:












