Mercedes-ը նոր համագործակցություն է սկսում` ռոբոտ տաքսիներ ստեղծելու համար

21:22 • 04.04.17

Գերմանիական Daimler ընկերությունը, որի «դուստր» ընկերություններից է Mercedes-ը, Bosch ավտոպահեստամասերի խոշորագույն մատակարարի հետ համատեղ մտադիր են ծրագիր մշակել ինքնագնաց տաքսիների համար:

Business Insider-ի փոխանցմամբ` այս մասին Bosch գերմանական ընկերությունը հայտարարել է երեքշաբթի: Շտուտգարտ քաղաքում գործող ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում ծրագիրը պատրաստ կլինի մինչև 2025 թվականը: Ծրագիրը կօգտագործվի բացառապես Mercedes մակնիշի մեքենաներում:

Համատեղ գործունեության վերջնական նպատակը տվյալ ինքնագնաց մեքենաները տաքսի ծառայության ոլորտում օգտագործելն է:

Bosch-ը հանդիսանում է էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերության «ավտոպիլոտ» համակարգի համար ռադարային սենսորների մատակարարը:

 

 

 

Mercedes-ը նոր համագործակցություն է սկսում` ռոբոտ տաքսիներ ստեղծելու համար