«Android»-ն այս տարի առաջին անգամ գերազանցել է «Windows»-ին

03:57 • 04.04.17

«Android» օպերացիոն համակարգը, որը մշակվում է «Google»-ի կողմից, առաջին անգամ այս տարի գերազանցել է «Windows» համակարգին՝ համացանցային օգտատերերի թվաքանակով: «StatCounter» վիճակագրական ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ «Android»-ն այժմ ամենահայտնի օպերացիոն համակարգն է աշխարհում համակարգիչների և բջջային սարքավորումների քանակով:


2017-ի մարտին դրանից օգտվում էր ամբողջ աշխարհում օգտատերերի 37.93%-ը, մինչդեռ «Windows»-ից՝ 37.91%-ը: «Android»-ի համար սա լուրջ արդյունք է, քանի որ ընդամենը 5 տարի առաջ օպերացիոն այս համակարգից օգտվում էր մարդկանց միայն 2.4%-ը:


«Սա մեծ հաջողություն է տեխնոլոգիաների պատմության մեջ»,- նշել է «StatCounter»-ի տնօրենը, ասելով, որ շուտով այն կփոխարինի «Microsoft»-ին, որի դիրքերն ընկերությունը պահպանում է 1980-ականներից սկսած:

«Android»-ն այս տարի առաջին անգամ գերազանցել է «Windows»-ին