Վրաստանում ավիատաքսի է գործարկվել

16:15 • 04.04.17

Adjara Group Hospitality ընկերությունը Վրաստանի տարածքում գործարկել է ներքին ու միջազգային փոխադրումների համար նախատեսված Aviator ավիատաքսին, հայտնում է Euromag-ը:


Աղբյուրը մանրամասնում է, որ նոր Beechcraft King Air® C90GTx ինքնաթիռը թռիչքներ է իրականացնում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի երկրի ներսում գործող այլ օդանավակայաններ, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքներ՝ այդ թվում Երևան:


Նշվում է, որ որպես ավիատաքսի գործող ինքնաթիռը նախատեսված է 5 հոգու համար ու համալրված է ժամանակակից սարքավորումներով:

Վրաստանում ավիատաքսի է գործարկվել