iPhone 8-ի կորպուսը կարող է պատրաստվել «հեղուկ մետաղից». ԶԼՄ-ներ

19:11 • 04.04.17

Համացանցում հրապարակվել է Apple ընկերության հերթական արտոնագիրը, որը մանրամասներ է բացահայտում ապագա iPhone 8 սմարթֆոնի մասին:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` վկայակոչելով Patently Apple պորտալը, արտոնագրի տվյալների համաձայն` նորագույն սմարթֆոնի կորպուսի կառուցվման համար «հեղուկ» մետաղ կկիրառվի:

Մասնավորապես նշվում է, որ սմարթֆոնի հետին վահանակը կարող է պատրաստվել «մետաղական ապակուց» հավելյալ ամրություն հաղորդելու համար: 

«Հեղուկ մետաղն» իրենից ներկայացնում է հատուկ խառնուրդ, որը ներառում է տիտան, ցիրկոնիում, պղինձ, նիկել և այլ նյութեր: Մետաղն արտաքինից ապակի է հիշեցնում, սակայն առանձնանում է բավականին բարձր ամրությամբ:

Ինչպես հայտնի է, այդ խառնուրդն առանձնանում է դիմացկունությամբ և փոքր քերծվածքները թաքցնելու ունակությամբ:

 

 

 

iPhone 8-ի կորպուսը կարող է պատրաստվել «հեղուկ մետաղից». ԶԼՄ-ներ