Qube Tent. նոր վրանը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում վրանային ճամբար ստեղծել (տեսանյութ)
Արշավների և վայրի բնության գրկում հանգստի սիրահարների համար ստեղծվել է Qube Tent կոչվող վրանը, որը կարող է նվազագույնի հասցնել տնից հեռու՝ բաց երկնքի տակ գիշերակացի անհարմարությունները:
Ինչպես նշում է The Business Insider-ը, այն հավաքվում է չափազանց արագ, ունի 2.1 մ բարձրություն ու կարող է, անհրաժեշտության դեպքում, կցվել մյուս վրաններին:
Նախագծման յուրահատկության շնորհիվ վրանները կարելի է իրար միացնել՝ ընկերների հետ ստեղծելով բացառիկ վրանային ճամբար:
Նորույթի առավելություններից մեկն այն է, որ դրան կից տրվում են արևային մարտկոցներ ու գաջեթները լիցքավորելու համար հատուկ սարքեր:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










