Չինացին ամուսնացել է իր իսկ ստեղծած կին ռոբոտի հետ (լուսանկար)
Չինացի ինժեներ Ժենգ Ծյածյան, հոգնելով ամուսնանալու վերաբերյալ շրջապատի անդադար կոչերից, որոշել է իր համար կին ռոբոտ պատրաստել ու ամուսնանալ նրա հետ:
Ինչպես նշում է The Guardian-ը, արհեստական ուղեղի ստեղծմամբ զբաղվող 31-ամյա մասնագետը, չկարողանալով իր համար իսկական կյանքի ընկեր գտնել, որոշել է դիմել առաջադեմ տեխնոլոգիաների օգնությանը:
Չինացին իր ստեղծած ռոբոտին անվանակոչել է Yingying:
Դրա հետ 2 ամիս «հանդիպելուց» հետո Ծյածյան Հանչժոու քաղաքում մոր և ընկերների ներկայությամբ ամուսնացել է ռոբոտի հետ: Հետաքրքրական է, որ արարողության ժամանակ հարսն ու փեսան եղել են ավանդական չինական տարազներով:
Աղբյուրը մանրամասնում է, որ 30 կգ քաշով ռոբոտը կարողանում է որոշ պատկերներ ճանաչել ու պարզ բառեր արտասանել: Սակայն ամուսնությունից հետո Ծյածյան մտադիր է կատարելագործել կնոջն ու նրան սովորեցնել տնային գործեր անել:











