Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

14:32 • 14.04.17

2017 թվականի մայիսի 2-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ 

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման մասին հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացվել մայիսի 2-ից այդ պաշտոնին նշանակել Յուրի Խաչատուրովին»,- ria.ru կայքի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով լրագրողներին հայտարարել է Սեմերիկովը:

Կենսագրություն

Ծնվել է 1952թ. հունվարի 5-ին Խորհրդային Վրաստանի Թեթրիծղարո (այժմ՝ Տետրի-Ցկարո) քաղաքում:


Կրթություն

1969թ. ավարտել է Թեթրիծղարոյի միջնակարգ դպրոցը:
1969-1974թթ. սովորել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական Կարմիր շքանշանի ուսումնարանում:
1982-1985թթ. Սանկտ Պետերբուրգի Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր:

Աշխատանքային գործունեություն

1976-1982թթ. հեռավոր արևելյան զինվորական օկրուգի հրետանային դիվիզիոնի հրամանատար:
1985թ.՝ Բելոռուսի զինվորական օկրուգի տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ:
1987-1989թթ. Աֆղանստանի 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ:
1989թ. Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատար:
1992թ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատար:
1992թ. Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վարչության պետ:
2000-2008թթ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:
2009թ. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
2016թ.-ից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։

Ձեռքբերումներ

1995թ. Հայաստանի Հանրապետության գեներալ-մայոր:
2000թ. Հայաստանի Հանրապետության գեներալ-լեյտենանտ:
2008թ. Հայաստանի Հանրապետության գեներալ-գնդապետ:
«ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» շքանշան:
Աֆղանական «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշան:
«Մարտական Խաչ» շքանշան:
«Վարդան Մամիկոնյան» շքանշան:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ:
«Մարշալ Բաղրամյան» մեդալ:
«Անդրանիկ Օզանյան» մեդալ: