«Հրազդան» ՔԿՀ-ում 22-ամյա դատապարտյալն ինքնասպան է եղել
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում 22-ամյա դատապարտյալն ինքնասպանություն է գործել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, հայտնելով, որ ինքնասպանություն գործած անձը 22-ամյա Փայլակ Գևորգյանն է:
«Կալանավորն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: Նա կախվել է ջեռուցման համակարգի խողովակից»,-հայտնեցին ՔՎ հանրային կապերի բաժնից, հավելելով, որ նա նախկինում ևս դատապարտված է եղել երկու անգամ:
«Փայլակ Գևորգյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել երկու անգամ, այժմ մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ խարդախություն: «Հրազդան» ՔԿՀ-ում էր գտնվում այս տարվա ապրիլի 1-ից»,- տեղեկացրին ՔԿ հանրային կապերի բաժնից:










