Ադրբեջանական կողմն անկանոն կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ (լուսանկարներ)

22:53 • 20.04.17

Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի մարզի Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը։

Համայնքապետը, մասնավորապես, նշել է.

«Գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար ֆուռը: Գնդակոծությունից վնասվել է միայն (амотизацион) օդի բարձիկը: Մեքենայի վարորդ Անդրանիկ Աբրահամյանը չի տուժել: Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»: