Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

10:23 • 31.10.26

Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Հայաստանի հավաքականը կունենա երկու ներկայացուցիչ։

Տղամարդկանց 75 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնեն Գոռ Սահակյանն ու Տիգրան Կարապետյանը։

​Հայ ծանրորդներից մրցահարթակ առաջինը դուրս կգա Տիգրան Կարապետյանը, որը հանդես կգա C խմբում։ Նրա մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 09:30-ին։

​Ավելի ուշ մեդալների համար պայքարը կսկսի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը։ Հայ ծանրորդի ելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին։

​Հիշեցնենք, որ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունը վարկանիշային է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։ Հայաստանի հավաքականի ծանրորդների մրցելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։

Աղբյուրը`ArmSport.am