ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է հավանություն տալ Ուկրաինային «Patriot» զենիթահրթիռային համալիրների 500 հրթիռ վաճառելու գործարքին
ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է հավանություն տալ Ուկրաինային «Patriot» զենիթահրթիռային համալիրների 500 հրթիռ վաճառելու գործարքին, որի արժեքը 2,1 միլիարդ դոլար է։
Ինչպես հայտնում է Պետդեպարտամենտը, փաթեթը կներառի պահեստամասեր և լոգիստիկ աջակցություն։ Գնումը կֆինանսավորվի «JumpStart» ծրագրի շրջանակում Կանադայի, Գերմանիայի և Նորվեգիայի ներդրումների, ինչպես նաև Ուկրաինայի միջոցների հաշվին:
Այս գործարքի ֆինանսավորման համար ամերիկյան միջոցներ չեն օգտագործվի:











