Այդ գործը փակված է. Էրդողանը կոչ է արել վերջ տալ հանրաքվեի ընտրակեղծիքների շուրջ քննարկումներին

11:05 • 21.04.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն այլևս անքննելի են, և այդ գործը կարելի է փակված համարել:

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Էրդողանը կոչ է արել վերջ դնել ընտրակեղծիքների շուրջ քննարկումներին և հայտարարել է, որ «այդ գործը փակված է»:

Նա նաև շեշտել է, որ ընդդիմության դիմումները մերժած Գերագույն ընտրական խորհրդի որոշումը ճիշտ է և քննարկման ենթակա չէ:

Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: